Անցնել բովանդակությանը
Ավելի շատ մշտական հաճախորդներ

Թող ձեզ գտնեն։Տվեք վերադառնալու առիթ։

Ներկայացրեք ձեր բիզնեսը, հրապարակեք առաջարկներ և քեշբեքով խրախուսեք հաճախորդներին վերադառնալ։

Առաջին 2 ամիսը՝ անվճար
Լուսավոր ու հարմարավետ սրճարանի սրահ
Ձեր նոր սիրելի վայրը։
Miavor · Նոր հրապարակումՆորություն ձեր սիրելի վայրից
Կուտակեք և օգտվեքՀաջորդ սուրճը՝ կուտակած միավորներով։
Բիզնեսի ներկայացման օրինակ Miavor-ում
Այն վայրերի համար, ուր սիրում են վերադառնալ։
Սրճարաններ և ռեստորաններԳեղեցկություն և խնամքԱռևտուր և ծառայություններ
ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ MIAVOR-ՈՒՄ

Ավելի շատ հնարավորություններ՝ մեկ հարթակում։

Պատմեք ձեր բիզնեսի մասին, առանձնացրեք լավագույն առաջարկները և մշտապես կապի մեջ մնացեք հաճախորդների հետ։

01
Հրապարակումներ և նորություններ

Պատմեք՝ ինչ նորություն ունեք։

Ներկայացրեք նոր տեսականին, ծառայություններն ու միջոցառումները։ Հրապարակումների միջոցով օգնեք հաճախորդներին ճանաչել ձեր բիզնեսն ու հետևել նորություններին։

02
Առաջարկներ և ակցիաներ

Առաջարկեք այցելելու առիթ։

Հրապարակեք զեղչեր, ակցիաներ ու հատուկ առաջարկներ, որպեսզի հաճախորդներն իմանան՝ ինչից կարող են օգտվել ձեզ մոտ։

03
Ձեր բիզնեսի էջը

Ձեր հասցեն՝ քարտեզի վրա։

Հասցեներ, աշխատանքային ժամեր, լուսանկարներ և կապի տվյալներ՝ մեկ էջում։ Հաճախորդները հեշտությամբ կգտնեն մոտակա հասցեն և կպլանավորեն այցը։

Ձեր նորությունների մասին կտեղեկացնենք մենք։

Miavor-ի օգտատերերին ծանուցումներ կուղարկենք ձեր նոր հրապարակումների և առաջարկների մասին։ Ձեր բիզնեսը կներկայացնենք նաև էլեկտրոնային նամակներով՝ օգնելով ավելի շատ մարդկանց ճանաչել ձեզ։

Ծանուցումներն ու նամակներն ուղարկվում են օգտատերերի ընտրած կարգավորումներին համապատասխան։
Բացահայտիր մոտակա վայրերը

Քո հաջորդ հաճախորդը՝ արդեն մոտակայքում։

Օգնիր մոտակայքում գտնվող մարդկանց բացահայտել քո բիզնեսը, ծանոթանալ առաջարկներիդ և պլանավորել հաջորդ այցը Miavor-ի միջոցով։

Գրանցիր բիզնեսդ
Սրճարանի սեփականատերը դիմավորում է մոտակայքից եկած այցելուներին
Մի քայլ ավելի մոտ՝ նոր բացահայտմանը
MiavorԲացահայտիր մոտակա վայրերը
Հաջորդ սուրճդ՝ գուցե հենց այստեղ։

Մոտակայքում սրճարան կա։ Ծանոթացիր վայրին ու առաջարկներին։

  1. Հաճախորդները մոտակայքում են

    Օգնիր մարդկանց գտնել քո բիզնեսը մոտակա վայրերը բացահայտելիս։

  2. Քո բիզնեսը նկատելի է դառնում

    Ներկայացրու քո բիզնեսն ու առաջարկները Miavor-ի մոտակա վայրերի բաժնում։

  3. Այցելելու առիթ տուր

    Օգնիր մարդկանց բացահայտել քո բիզնեսն ու առաջարկները։

ՔԵՇԲԵՔ՝ ԸՍՏ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ

Փոքր շնորհակալություն։
Մեծ առիթ՝ վերադառնալու։

Գնումների դիմաց տրամադրեք քեշբեք՝ միավորների տեսքով։ Հաճախորդները կկուտակեն դրանք և կօգտագործեն ձեզ մոտ՝ ձեր ընտրած ապրանքներն ու ծառայությունները ստանալու համար։ Օրինակ՝ սուրճ, խնամքի ծառայություն կամ նվեր ձեր տեսականուց։ Քեշբեքի ծրագիրը կարող եք միացնել ըստ ցանկության։

Ձեր էկրանին
MiavorԲիզնեսի կառավարման էջ
Սպասարկում

Տրամադրել քեշբեք

Ձեր հաճախորդըՀեռախոսահամարով կամ QR կոդով
Գնման գումար֏10 000
Քեշբեքի չափը5% քեշբեք
Ավելացվող քեշբեք+500 միավոր
Հաստատել գնումը

Գրանցեք գնումը․ քեշբեքը կհաշվարկվի ավտոմատ։

Գտեք հաճախորդին հեռախոսահամարով կամ սկանավորեք նրա QR կոդը։ Մուտքագրեք գնման գումարը և հաստատեք։ Miavor-ը կհաշվարկի քեշբեքը ձեր սահմանած տոկոսով և կավելացնի հաճախորդի միավորներին։

Հաճախորդի հեռախոսում
Ձեր բիզնեսը

Ձեր կուտակած միավորները

Հասանելի քեշբեք1500 միավոր
Քեշբեքն ավելացվել է+500 միավոր
Ընտրեք՝ ինչ ստանալ միավորներով։Դիտել առաջարկները

Միավորներն ու առաջարկները՝ մեկ տեղում։

Հաճախորդն իր էջում տեսնում է կուտակած միավորներն ու դրանցով հասանելի առաջարկները։ Հաջորդ այցին կարող է միավորներն օգտագործել ձեր ապրանքների կամ ծառայությունների համար։

Էկրանները ցուցադրական են։ Օրինակ՝ ֏10 000 գնման դեպքում 5% քեշբեքը կազմում է 500 միավոր։ Քեշբեքի տոկոսն ու միավորներով հասանելի ապրանքները սահմանում եք դուք։

Քեշբեքի տոկոսը՝ ձեր ընտրությամբԱպրանքներն ու ծառայությունները՝ ձեր ընտրությամբՄիավորները՝ միայն ձեզ մոտ
ՓԱԹԵԹՆԵՐ ԵՎ ԳՆԵՐ

Փորձեք անվճար՝ 2 ամիս։

Ընտրեք ձեր բիզնեսին հարմար փաթեթը։ Նշված ամսավճարները կիրառվում են անվճար շրջանի ավարտից հետո։

ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ

Հրապարակումներ և առաջարկներ

Դարձրեք ձեր բիզնեսը ճանաչելի՝ հրապարակումների, հատուկ առաջարկների և քարտեզի միջոցով։

֏8900/ ամիս
Առաջին 2 ամիսը՝ անվճար, այնուհետև՝ ամսական վճարՍկիզբ
  • Բիզնեսի էջ և հասցեներ՝ քարտեզի վրա
  • Նորությունների և հատուկ առաջարկների հրապարակում
  • Նոր հրապարակումների մասին ծանուցումներ
  • Բիզնեսի ներկայացում էլեկտրոնային նամակներով
ՆԵՐԳՐԱՎԵՔ ԵՎ ՊԱՀԵՔ

Հրապարակումներ + քեշբեք

Ներկայացրեք ձեր բիզնեսը և քեշբեքի միջոցով հաճախորդներին կրկին այցելելու առիթ տվեք։

֏14 900/ ամիս
Առաջին 2 ամիսը՝ անվճար, այնուհետև՝ ամսական վճարՍկիզբ
  • «Հրապարակումներ և առաջարկներ» փաթեթի բոլոր հնարավորությունները
  • Քեշբեք՝ գնումների դիմաց
  • Քեշբեքի տոկոսի սահմանում
  • Ապրանքներ և ծառայություններ միավորներով
  • Հաճախորդների միավորներն ու գնումների պատմությունը

Դժվարանո՞ւմ եք ընտրել փաթեթը։ Գրեք մեզ՝ կօգնենք ընտրել

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաճախ տրվող հարցեր

Կապվել մեզ հետ
Կարո՞ղ եմ օգտվել Miavor-ից առանց քեշբեքի։

Այո։ «Հրապարակումներ և առաջարկներ» փաթեթով կարող եք ներկայացնել ձեր բիզնեսն ու վաճառակետերը, հրապարակել նորություններ և առաջարկներ։ Փաթեթը ներառում է նաև ծանուցումներ ու բիզնեսի ներկայացում էլեկտրոնային նամակներով։ Քեշբեքը լրացուցիչ հնարավորություն է, որը կարող եք միացնել ըստ ցանկության։

Ինչպե՞ս են հաճախորդներն օգտագործում կուտակած միավորները։

Դուք եք ընտրում՝ որ ապրանքները կամ ծառայությունները տրամադրել միավորներով և որքան միավոր է անհրաժեշտ յուրաքանչյուրի համար։ Հաճախորդները գնումներից կուտակած միավորներն օգտագործում են հենց ձեր բիզնեսում՝ ընտրելով այդ առաջարկներից։

Ինչպե՞ս Miavor-ը կներկայացնի իմ բիզնեսը։

Ձեր բիզնեսն ու առաջարկները հասանելի կլինեն Miavor-ում, իսկ վաճառակետերը՝ քարտեզի վրա։ Նոր հրապարակումների և առաջարկների մասին օգտատերերին կուղարկենք ծանուցումներ, իսկ բիզնեսը կներկայացնենք նաև էլեկտրոնային նամակներով՝ ըստ նրանց ընտրած կարգավորումների։

Որքա՞ն է ամսավճարն անվճար շրջանից հետո։

Առաջին 2 ամիսն անվճար է։ Դրանից հետո «Հրապարակումներ և առաջարկներ» փաթեթի ամսավճարը ֏8900 է, իսկ «Հրապարակումներ + քեշբեք» փաթեթինը՝ ֏14 900։

Ինչպե՞ս միանալ Miavor-ին։

Գրանցեք ձեր բիզնեսը, լրացրեք տվյալները, նշեք վաճառակետի հասցեն և ուղարկեք հայտը։ Մեր թիմի հաստատումից հետո կարող եք հրապարակել նորություններ ու առաջարկներ և, ցանկության դեպքում, գործարկել քեշբեքի ծրագիրը։

ՄԻԱՑԵՔ MIAVOR-ԻՆ

Ձեր հաջորդ մշտական հաճախորդն արդեն Miavor-ում է։

Գրանցեք ձեր բիզնեսը և ներկայացրեք ձեր առաջարկները։ Մենք կօգնենք դրանց մասին տեղեկացնել հաճախորդներին։

Գրանցել բիզնեսըԿապվել մեզ հետԱռաջին 2 ամիսը՝ անվճար